Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ`թուրքական TPAO նավթային պետական ընկերությունը պայմանավորվել է վենեսուելական կողմի հետ՝ այդ երկրից էժան նավթի ու նավթամթերքի ներկրման շուրջ: Թուրքիան կստանա վենեսուելական էժան նավթ, ինչի դիմաց Վենեսուելայում կիրագործի մի շարք շինարարական նախագծեր:
Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը 1 տարի շարունակ կոորդինացնում է տվյալ խնդրի շուրջ տարվող բանակցությունները: Թուրքիայի ու Վենեսուելայի միջկառավարական համաձայնագրի կնքման դեպքում թուրքական ընկերություններն առաջիկա 5 տարիներին մի շարք նախագծեր կիրականացնեն բնակելի շինությունների ու ենթակառույցների կառուցման ոլորտում՝ տարեկան 1 միլիարդ դոլարի նավթի գնման դիմաց:
Թուրքական կողմը մտադիր է «շինարարության դիմաց՝ նավթամթերք» սկզբունքը գործածել այլ տարածաշրջաններում և առաջին հերթին Աֆրիկայում: