Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը մարտի 15-27-ը Երևանի 8 բարձրագույն ուսումնական հաստատություններում հանդես կգան «Երիտասարդները երիտասարդների համար» համատեղ նախագծով:
Այս համերգները նշանավորում են հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, «Hollywood Non-Stop» խորագրով կներկայացնի արդեն դասական համարվող «Խիզախ սիրտը», «Վեստսայդյան պատմություն», «Կարիբյան ծովի ծովահենները» և այլ հոլիվուդյան հայտնի ֆիլմերի երաժշտությունը, ինչպես նաև ամերիկյան կոմպոզիտորական արվեստի վառ ներկայացուցիչներ Ջորջ Գերշվինի, Լեոնարդ Բերնշտեյնի, Ջոն Վիլիամսի և այլ հանրահայտ կոմպոզիտորների երկերը: Այս համատեղ ծրագիրն ունի մեկ նպատակ` հարուստ և հագեցած երաժշտությամբ հայ երիտասարդությանը ավելի մոտեցնել և հաղորդակից դարձնել ամերիկյան երաժշտարվեստին:
Hollywood Non-Stop» խորագրով համերգաշարի 4-րդ համերգը տեղի կունենա մարտի 20-ին ժամը 15-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 2-րդ մասնաշենքի մեծ դահլիճում:









































