Ուկրաինայի իշխանությունները բանակցություններ են վարում Թուրքիայի, Ռումինաիայի և Գերմանիայի հետ՝ նրանցից գազ գնելու համար:
Ինչպես գրում է «Կոմերսանտ-Ուկրաինա» թերթը՝ վկայակոչելով երկրի էներգետիկայի նախարարության աղբյուրին, իշխանությունները նախատեսում են այդ երկրներից յուրաքանչյուրից տարեկան գնել 2-2.5 մլրդ խոր. մետր գազ:
Աղբյուրը նշել է, որ բանակցությունները եվրոպական մատակարարների հետ վերսկսվել են այն բանից հետո, երբ ակնհայտ է դարձել, որ Ռուսաստանը չի պատրաստվում զիջումների գնալ գազի գինն իջեցնելու հարցում: Ընդ որում, թերթը գրում է, որ այժմ գազի գինը ԵՄ-ում ավելի ցածր է, քան «Նաֆտոգազ»-ի և «Գազպրոմ»-ի միջև կնքված պայմանագրում:
Ավելի վաղ հաղորդվում է, որ «Նեֆտեգազ Ուկրաինա»-ի ղեկավար Եվգենի Բակուլինը հայտարարել է, որ ընկերությունը պատրաստվում է Եվրոպայից գնել 10 մլրդ խոր. մետր գազ, որը կազմում է երկիր մտնող գազի մեկ երրորդը:








































