Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ավարտում է աշխատանքները ՌԴ նախագահի վկայականի վրա, որը հանձնաժողովի նախագահ Վլադմիր Չուրովը կշնորհի մարտի 4-ին ՌԴ նախագահական ընտրություններում հաղթանակած Վլադիմիր Պուտինին: Այս մասին RIA Novosti-ին հայտնել են ՌԴ ԿԸՀ-ից:
«Հիմա ավարտվում է Ռուսաստանի նախագահի վկայականի թողարկման նախապատրաստական աշխատանքները»,- գործակալությանն ասել է վերջինիս զրուցակիցը:
Ընդ որում` նա չի պատմել, թե ինչ տեսք է ունենալու նոր վկայականը:
Վկայականը, որը ստացել է Դմիտրի Մեդվեդևը, իրենից ներկայացնում է մուգ բալագույն գրքույկ` պատրաստված ընդամենը 1 օրինակով: Դրա կազմին Ռուսաստանի ոսկե գերբն է և «Ռուսաստանի Դաշնության նախագահ» գրությունը:
Ինչպես նշում է գործակալությունը, վկայականը նախագահին հանձնվում է կամ երդմնակալության արարողության նախօրեին, կամ արարողության ժամանակ:
Մեդվեդևի երդմնակալությունը տեղի է ունեցել 2008 թ. մարտի 7-ին, հետևաբար Պուտինի` նախագահի պաշտոնը ստանձնելու արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին ՌԴ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակել էր երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինը` ստանալով ձայների 36.6 տոկոսը:








































