Լիբիայում երեկ ազատ են արձակվել երկու բրիտանացի լրագրողներ, որոնց տեղի իշխանությունները մեղադրում էին օտարերկրյա պետության համար լրտեսական գործունեություն իրականացնելու մեջ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Press TV իրանական հեռուստաալիքի համար աշխատող բրիտանացիները ներողություն են խնդրել կատարվածի համար: Այս մասին հաղորդել են ոստիկանությունում` հավելելով, որ բրիտանացիներն այսօր կարտաքսվեն երկրից:
Մենք տեղեկացրել էինք, որ փետրվարի 22-ին բրիտանացի լրագրողները ձերբակալվել էին Տրիպոլիում՝ նախկին ապստամբներից ձևավորված զինված խմբավորման կողմից, որից հետո նրանց հանձնել էին Լիբիայի իշխանություններին` մեղադրելով լրտեսության մեջ:








































