Բելառուս թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկոն դարձավ Ինդիան-Ուելլսի «Մասթերս» մրցաշարի 2012 թվականի հաղթող` եզրափակիչում 6:3, 6:2 հաշվով առավելության հասնելով ռուս մարզուհի Մարիա Շարապովայի նկատմամբ:
Աշխարհի առաջին ռակետը, ի տարբերություն WTA-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Մարիա Շարապովայի, կայուն խաղ ցուցադրեց: Հանդիպումը տևեց 1 ժամ 26 րոպե:
Ազարենկոյի համար այս տիտղոսը դարձավ 12-րդն իր մարզական կարիերայում և 4-րդը` ընթացիկ մրցաշրջանում: Վիկտորիան տոնեց իր 23-րդ անընդմեջ հաղթանակը:






































