Sunday, 07 06 2026
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա

Որևէ մեկը պետք է այս ժողովրդին սիրի ավելի, քան ինքն իրեն է սիրում

Հետահայաց հարցազրույց հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի հետ

– Տիգրան, ինչպե՞ս կբնորոշեիր Հայաստանում ստեղծված ներքաղաքական և արտաքաղաքական իրերի դրությունը: Գնահատիր, խնդրեմ, Հայաստանի դիրքերը:

– Ճակատագրի հեգնանքն է սա, թե պոետների արյան վճարը, որ խաղասեղանի վրա նետված մանրադրամ՝ Երկիր Նաիրին ոչ մի իշխանավոր ավելի չսիրեց, քան ինքն իրեն կսիրեր: Օրեցօր ավելի ես համոզվում, որ պետականության մեր կերպը գետոն է. վերևները անվերապահորեն հնազանդ են դրսի հզորներին, որոնց օգնությամբ նաև՝ ներքևներին անհաղթահարելի վախի մեջ են պահում արտաքին աշխարհի նկատմամբ, ինչը բացառում է սեփական կամքի ու ինքնուրույնության ցանկացած դրսևորում: Իսկ դարերով մշակված գետոյի կոդեքսն իսկապես ընդունելի է համարում այն բնակեցնողների պարբերական զոհաբերությունը՝ հանուն իշխող կաստայի բարձրագույն շահերի, և կամ ընդհանրապես, ողջ գետոյի տեղահանությունը, բնականաբար, ի շահս նույն բարձրագույն շահերի:

Գետոն և պետականությունը անհամատեղելի են, քանզի առաջինը պահպանվում է իր բնակիչներին մշտական փորձությունների ենթարկելու շնորհիվ, նրանց հնազանդության ապահովման հաշվին, իսկ պետականությունը ծառայում է իր քաղաքացիների անվտանգության ապահովմանը և նրանց փորձություններից առավելագույնս հեռու պահելու գործին: Ուստիև զարմանալի ոչինչ չկա, որ գետոյի ղեկավարությունը, անկախ կոնկրետ դեմքերից, ազգային անվտանգության հարցերով չի զբաղվել, չի զբաղվում և չի զբաղվելու, այլ ազգայնական հիստերիան տժտժացնելով ամրագրելու է ինքնահոս վիճակը, մինչև այն ժամանակ, երբ կրկին կարելի կլինի կորսված հայրենիքի ու հազարների արյան վրա հանգիստ արդարանալ՝ չէինք հասկանում, ի՞նչ անենք:

– Ինչպե՞ս կգնահատես 2008թ. մարտի 1-ին հայկական բանակի գործողությունները:

– Զինվորականությունը դավադրության կույր գործիքի դերում՝ զազրելի է: Զինվորականությունը քաղաքական խաղիկների մատաղացու՝ զարհուրելի: Եվ երկու դեպքում էլ հասարակական համակերպվածության ապշեցուցիչ դրսևորում, կարծես ազգային արգանդով փոխանցվող ժառանգականությունը չէ պայմանավորում երևույթները: Իսկ չէ՞ որ վաղը նորից պատերազմ է լինելու, մահապարտների գնդեր են պահանջվելու և պարզապես հրամանատարներ, որ թույլ չտան զանգվածը ամբոխ դառնա և գաղթականի ցուպի փոխարեն հրազեն բռնել սովորեցնեն:

– Տիգրան, Հայաստանում ստեղծված ներքաղաքական գործընթացները համաշխարհային պատմության ո՞ր ժամանակաշրջանի հետ կհամեմատեիր:

– Հայ իմաստունիկ առաջնորդները պատմական զուգահեռներ չեն սիրում: Ազգային ավանդությանը համաձայն` նրանցից յուրաքանչյուրը հազարամյակների պատմությունն առաջին անգամ է կերտում, բնականաբար միայն իր կերպով և նմանությամբ: Բայց իրականությունը, որքան որ դաժան է, նույնքան էլ առարկայական, և Հայաստանում 1998թ. փետրվարյան հայտնի իրադարձություններին հաջորդած ներքաղաքական սխալ զարգացումների հետևանքով սկսվել է մի գործընթաց, որը համեմատելի է, թերևս, միայն ԽՍՀՄ-ում 1937թ. «Տուխաչևսկու գործի» հետ: Խորհրդային սպարապետից ևս քաղաքական որոշում էր պահանջվում, բայց նա հապաղում էր, ժամանակ շահում, աչք փակում լավագույն հրամանատարական կադրերի «խորհրդավոր» սպանությունների վրա: Այսօր արդեն հայտնի է, որ բոլոր այն մարդիկ, որոնք ոստիկանության բանտախցերում իրենց մեղավոր էին ճանաչում այդ սպանությունների համար, ընդամենը զանգվածային տեռորի նույնանման զոհերն էին: Բոլշևիկյան Ռուսաստանում իշխանությունը զավթած էթնիկական ռենեգատներ՝ Ստալինի և Եժովի նկատմամբ քաղաքացիական պատերազմի հերոս և ժողովրդի սիրեցյալ Տուխաչևսկու քաղաքական գնահատականն այնաստիճան ուշացավ, որ անգամ բրիտանական և ֆրանսիական հատուկ ծառայությունները խաչ քաշեցին փառապանծ մարշալի ճակատագրի վրա և չխոչընդոտեցին կոմինտերնական գործակալների կողմից Տուխաչևսկու տրոցկիստական գործունեության «բացահայտմանը»:

– Ասում են պատմությունը չի կրկնվում:

– Ո՞վ ասաց, թե չի կրկնվում: Միայն թե, այլ հարց է՝ իսկ ո՞ւմ է պետք, որ մեր պարագայում ևս պատմությունը կրկնվի: Եվ բավական է տառապել ինքնախաբեությամբ, թե Հայաստանի այժմյան քաղաքական վերնախավում չկան անձիք և ուժեր, որոնք իրենց իշխանական նկրտումների բավարարման ճանապարհին չեն զոհաբերի տասնյակ հազարավոր հայ զինվորների և չեն հանդուրժի թշնամու ներթափանցումը Մայր Հայրենիքի տարածք: Իսկ ամենակարևորն այն է, որ ցանկացած ողբերգության դեպքում այլևս արդարացում կլինի՝ չէ՞ որ ինչ-ինչ «ազգադավ» ուժերի ջանքերով, ամենակարճ ժամանակահատվածում, նոր Հայաստանը զրկվեց իր լավագույն զորահրամանատարներից:

– Ո՞րն է, քո կարծիքով, ելքը:

– Մենք չենք հոգնի կրկնել, որ Հայաստանում քաղաքական իշխանությունը վերաժողովրդավարեցվելու է և երկրում հաստատվելու է լիբերալ-դեմոկրատական իշխանություն՝ առողջ ազգայնականության բոլոր բաղկացուցիչներով: Սա է նոր աշխարհակարգում հայ ժողովրդի ռազմավարական առաքելության գլխավոր նախապայմանը և տարածաշրջանում ակտիվ աշխատանք տանող շահագրգիռ ուժերը, իրենց նպատակին հասնելու համար, կանգ չեն առնի ոչնչի առջև:

– Վտանգը որտե՞ղ է: Ո՞ր պահին սայթաքեցինք:

– Երբեմն ստիպված ես. չէ՛, պարտավոր՝ հպարտանալ համազգային անհեթեթությամբ: Երբ քեզ ավարտուն կործանում են բերում, իսկ դու շնորհակալ ես, ուրախ, նույնիսկ երջանիկ… Հազար անգամ կվերադառնամ հանճարին՝ «հիմարությունը վտանգավոր է նրանով, որ հավակնում է արդարացված լինել՝ ես չգիտեի, չէի հասկանում»: Չե՛ս հասկանում, մի՛ առաջնորդիր:

Որևէ մեկը պետք է այս ժողովրդին սիրի ավելի, քան ինքն իրեն է սիրում: Այլ կերպ կարելի է հավերժ Մովսես ձևանալ և առաջնորդել՝ մինչև վերջին հայը: Եթե օտարն այդքան համոզված է, որ մենք անկարող ենք պահպանել անգամ այս ստորացուցիչ վերջինը, ուրեմն կովը երդիկից է տարվում: Մեկ միլիոն երեք հարյուր հազար քառակուսի կիլոմետր էթնոքաղաքակրթական տարածքին տիրապետած ժողովուրդը խցկվել է այս անկյունիկում (և իհարկե գետոներում) օտարի կողմից փաթաթված հայրենապաշտության նման կերպի պատճառով: Եթե Վրացյան ու Տասնապետյան եք տպագրում և չեք կարդում՝ դա դեռ արդարացում չէ, առավել ևս արդարացում չէ, եթե կարդում եք ու չեք հասկանում:

 

Հարցազրույցը կազմվել է Տիգրան Հայրապետյանի տարբեր տարիներին գրված հոդվածներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում