Բրիտանացի հնգամյա Ռին Քարթերը առաջին անգամ է կտրել մազերը:
Տղայի մայրը` 30- ամյա Լիեն Սմիթը, երեխայի մազերը չէր կտրել ծնված օրից: Նա այդպես է վարվել, որովհետև երեխան իր ոսկեգույն մազերը ժառանգել էր հորից` նկարիչ-դիզայներ Նիլ Քարթերից:
Ռինի մազերը անցել էին գոտկատեղից: Դպրոց գնալիս երեխաները սկսել են ծաղրել նրան, որովհետև նա իսկապես աղջկա էր հիշեցնում: Հենց այդ ժամանակ էլ նա մորը խնդրել է տանել իրեն վարսավիրի մոտ:
Ռինի առաջին այցը վարսավիրի մոտ տեղի է ունեցել մարտի 16-ին: Երեխայի մազերը կտրելուց հետո նրա մայրը` Լիենը, ասել է, որ մազերի այդ կույտը չափազանց սրտաճմլիկ էր:
Ռինն ունի երկու տարեկան եղբայր, և Լիենը չի բացառել, որ մազ աճեցնելու փորձը նրա վրա էլ կկիրառվի:









































