Ինչպես հաղորդում են իսպանական լրատվամիջոցները, «Բարսելոնա»-ի ղեկավարությունը քննարկում է նոր մարզադաշտ կառուցելու հարցը: Այն հավանության է արժանացել «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելի կողմից:
Առաջարկվում է կառուցել մարզադաշտ, որը կտեղավորի 110 000 հանդիսական, իսկ հավանական վայրը նշվում է Բարսելոնա քաղաքի hամալսարանի շրջակա տարածքը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ի ներկայիս մարզադաշտը` «Կամպ Նոու»-ն, տեղավորում է 99.354 հանդիսական և ամենախոշորն է ոչ միայն Իսպանիայում, այլև ողջ Եվրոպայում: «Բարսելոնա»-ն իր հանդիպումները «Կամպ Նոու»-ում անցկացնում է մարզադաշտի բացման պահից ի վեր` հեռավոր 1957 թվականից:










































