Ինչպես հայտնում է իտալական Corriere della Sera թերթը, Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ Միլանի դատախազությունը քրեական գործ է հարուցել պաշտոնեական դիրքի չարաշահման և անչափահասների պոռնկության հետ առնչություն ունենալու համար: Թերթը հղում է կատարել դատախազությունում ունեցած իր հավաստի աղբյուրներին: Թերթը հաղորդում է, որ հիմա իրավապահները այս գործի հետ կապված խուզարկություններ են իրականացնում:
«Առաջին լրատվականն» անցած տարի տեղեկացրել էր, որ Իտալիայի իրավապահները Բեռլուսկոնիին մեղադրել են տարբեր միջոցառումների անչափահաս պոռնիկներ հրավիրելու մեջ: Իսկ գործը հարուցվել էր այն բանից հետո, երբ ձերբակալվել էլ Ռուբի անունով մարոկուհի մի պոռնկուհի, որն էլ հայտնել էր, որ մասնակցել է այդպիսի «երեկույթներից» մեկին: