Daily Mirror պարբերականի փոխանցմամբ Միլանի «Ինտեր»-ը պատրաստ է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Էդին Ձեկոյի տրանսֆերը: Բոսնիայի ազգային հավաքականի հարձակվողը ցանկանում է տեղափոխվել Իտալիա:
«Քաղաքայիններ»-ի կազմում Ձեկոն քիչ խաղաժամանակ է ստանում` հիմնականում դուրս գալով փոխարինման: Մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին իր ակումբի հիմնական կազմում տեսնում է միայն Սերխիո Ագուերոյին և Մարիո Բալոտելիին: Անգլիան լքելու Ձեկոյի ցանկությունն ավելացավ Կառլոս Տևեսի` թիմ վերադառնալուց հետո:
Էդինն Անգլիայի ընթացիկ առաջնությունում խփել է 13 գոլ: Մարիո Բալոտելին ու Սերխիո Ագուերոն իրենց ակտիվում ունեն համապատասխանաբար 11 և 16 գնդակ:








































