Ինդիան-Ուելլսում ընթացող «Մասթերս-1000» մրցաշարի քառորդ եզրափակիչում Ռաֆայել Նադալն ու Ռոջեր Ֆեդերերը, պարտության մատնելով Դավիդ Նալբանդյանին ու Խուան-Մարտին Դել Պոտրոյին, մրցաշարի պաշտոնական կայքին հարցազրույց տվեցին.
«Խաղն ընթանում էր հավասար պայքարում, և յուրաքանչյուրս կարող էինք հաղթանակի հասնել: Այս մրցավեճը ևս մեկ անգամ ապացուցեց, որ այս տարի ինձ մոտ չի ստացվում միանգամից մտնել խաղային ռիթմի մեջ, սակայն երկրորդ սեթում կարողացա բեկել հանդիպման ընթացքը: Երրորդ սեթում ես հիանալի խաղ ցուցադրեցի, իսկ Նալբանդյանը պայքարեց մինչև վերջ»,- ասել է Նադալը:
«Այս մրցավեճն, անկասկած, հրաշալի ստացվեց: Նախորդ հանդիպման ժամանակ շատ էներգիա էի ծախսել, սակայն կարողացա ինձ տրամադրել, դուրս եկա կորտ և ցուցադրել լավագույն խաղս: Պետք է պատրաստվեմ Նադալի հետ հանդիպմանը»,- նշել է շվեյցարացին:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում կհանդիպեն Ռաֆայել Նադալն ու Ռոջեր Ֆեդերերը, Նովակ Ջոկովիչն ու Ջոն Իսները:



































