Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը Կահիրեում հայտարարել է, որ Թուրքիայի սիրիացի փախստականների քանակն անցել է 16,000-ի սահմանագիծը:
Նա հավելել է, որ սիրիացի փախստականների ներհոսքն ուժգնացել է Թուրքիայի սահմանի մոտ ընկած Իդլիբ քաղաքի վերջին զարգացումների պատճառով. «Սիրիացի փախստականները տեղավորվել են Հաթայի, Քիլիսի, Գազիանթեփի ու Շանլըուրֆայի վրանային ճամբարներում: Բացի այդ, մենք արագացրել ենք Քիլիսի տնակային թաղամասի կառուցման աշխատանքները:
315,000 քառակուսի մետր տարածության վրա պետք է կառուցվի 2200 տնակ: Բացի այդ, կառուցվում են նաև նոր վրանային քաղաքներ, որոնցում կարող են տեղավորվել 70,000 փախստականներ: Ընդհանուր առմամբ, Թուրքիայի մոտ ընկած սիրիական շրջաններում (Հալեպ, Իդլիբ, Ռաքքա, Հասեքիե), որտեղից բնակչությունը գաղթում է Թուրքիա, բնակվում է 10 միլիոն մարդ»:











































