«Երկիր»-ի տեղեկություններով` նախընտրական շրջանում հեռուստաընկերություններում շատանալու են բանավեճերը:
«Ուշագրավ է, որ, ի տարբերություն նախկին ընտրությունների, ՀՀԿ-ից բանավեճերին մասնակցելու են ոչ թե քաղաքական դաշտում հայտնի ՀՀԿ-ականները, այլ ՀՀԿ-ի «կոմսոմոլներ», որոնց հետ լուրջ «դասընթացներ» են անցկացվել:
ՀՀԿ վերնախավում մտավախություն կա, թե ավագ ՀՀԿ-ականները, հաշվի առնելով ընկերական, ինչու չէ, նաև խնամիական կապերը այս կամ այն քաղաքական գործչի հետ` չեն կարողանա բանավիճել, իսկ ջահելների պարագայում բոլորովին այլ է. նրանք ինքնահաստատվելու կարիք ունեն, քաղաքական գործիչների հետ էլ շփումների մեջ չեն եղել»:








































