Գերմանիայի մայրաքաղաքում այսօր սահմանվել է ամենաբարձր մարտյան ջերմաստիճանը վերջին 100 տարվա ընթացքում: Ինչպես հաղորդում են օդերևութաբանները, այստեղ ջերմաստիճանը բարձրացել է Ցելսիուսի սանդղակով մինչև 22 աստիճան: Այդ պատճառով այս տարվա մարտի 16-ը դարձել է ամենատաք օրը՝ 1909 թվականից ի վեր։
Անացած ռեկորդը եղել է 2005 թ. մարտի 16-ին, երբ ջերմաստիճանը բարձրացել է մինչև 18,4։
Օդերևութաբանները հայտնել են, որ այս շաբաթ օդի ջերմաստիճանը ռեկորդից կբարձրանա 1-2 աստիճանով, իսկ կիրակի օրը Բեռլինում կցրտի 13 աստիճանով, և անձրևներ կտեղան:








































