Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Վերջին 4 տարիների զեկույցներն ուղղված են եղել մարտիմեկյան դեպքերը կոծկելուն. Մ. Այվազյան

Վերջին 4 տարիների զեկույցներն ուղղված են եղել Մարտիմեկյան դեպքերը կոծկելուն: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մարթա Այվազյանը: Նա նշեց, որ
դրա վառ ապացույցն է այն, որ անցյալ տարի Սերժ Սարգսյանի հանձնարարականից հետո որևէ կերպ մարտիմեկյան սպանությունների բացահայտումն առաջ չի գնացել: «Ավելին՝ ՀՔԾ զեկույցը բացարձակապես ոչինչ չավելացրեց: Այն միայն վերաշարադրեց մեղադրականները, նաև փորձ արվեց ներկայացնել, թե զոհերը հանցագործներ են»,- ասաց Մ. Այվազյանը`հավելելով, որ մարտիմեկյան դեպքերի բացահայտումը դեռ օրակարգային հարց է միջազգային կազմակերպությունների շնորհիվ:

Արձագանքելով ԵԽԽՎ համազեկուցողների այն դիտարկմանը, թե Մարտի 1-ի զոհերի հարազատները պետք է ներգրավվեին քննությանը` նա ծնողների հնարավոր մասնակցությունը հետաքննության ընթացքին անհրաժեշտ համարեց: Մ. Այվազյանի կարծիքով` ծնողներին ոչ թե պետք է փաստի առաջ կանգնեցնեին, այլ պետք է գործընթացի վերահսկողության հնարավորություն տային:

Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամը նաև խոսեց Սերժ Սարգսյանի այն հանձնարարականի շուրջ, ըստ որի` Դավիթ Հարությունյանը պետք է մշակեր հայեցակարգ՝ անցկացնելու հանրային լսումներ քրեական հետաքննության արդյունքների վերաբերյալ: Ըստ նրա` լսումներ անցկացնելով կհամարվի, որ ինչ-որ քայլ արվել է, բայց նման ձևակերպումը միայն ժամանակ ձգձգելու նպատակ ունի: «Հետաքննության արդյունքների վերաբերյալ լսումներ անցկացնելն անարդյունք եմ համարում: Դա ժամանակ ձգձգելու նպատակ ունի, սակայն պետք է հիշել, որ նման հանցագործությունները երբեք չեն մոռացվում»,- եզրափակեց իր խոսքը Մարթա Այվազյանը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ Մոնիտորինգային կոմիտեի համազեկուցողները տեղեկացրել էին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել էր, թե բաց է իրենց առաջարկների քննարկման համար և խնդրել է Դավիթ Հարությունյանին մշակել հայեցակարգ՝ անցկացնելու հանրային լսումներ քրեական հետաքննության արդյունքների վերաբերյալ. «Միևնույն ժամանակ նա հայտնեց իր մտահոգությունը, որ այս խնդիրը քաղաքականացվել է և կարող է շահարկվել քաղաքական նպատակներով՝ հատկապես 2012 թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների համատեքստում: Ուստի նա առաջարկեց, որ լսումների ժամանակն ընտրվի այնպես, որ նվազագույնի հասցվի հնարավորությունը՝ շահարկելու այն նախընտրական քարոզչական նպատակներով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում