Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության «Չելսի» – «Նապոլի» դիմակայության պատասխան խաղի դրվագներից մեկում Դիդիե Դրոգբան վայր ընկավ՝ ցույց տալով, թե Սալվատորե Արոնիկան հարվածել է իր դեմքին:
Կրկնապատկերը հստակ ցույց է տալիս, որ Դրոգբան ցուցադրում էր իր դերասանական վարպետությունը: Այսպիսով՝ խաղադաշտում սիմուլյացիայի դիմելը «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի մենաշնորհը չէ:










































