Հաջոդ անգամ Facebook սոցիալական ցանցում նկար տեղադրելիս կամ Twitter-ում ձեր օրվա մասին պատմելիս հարկավոր է մտածել, որ դրանով վտանգում եք ձեր կարիերան:
Daily Mail-ը գրում է, որ տեխնոլոգիական արդյունաբերության վերաբերյալ Մեծ Բրիտանիայի ընկերության անցկացրած հարցումների տվյալների համաձայն՝ երկրում ամեն հինգերորդ տնօրենը մերժել է աշխատանքի ընդունել անձին` սոցիալական ցանցում նրա էջի պատճառով: Աշխատանք փնտրողներին խորհուրդ է տրվում ավելի զգույշ լինել համացանցում ցանկացած բան տեղադրելիս, քանի որ դա կարող է շատ թանկ արժենալ հետագայում:
Գործատուների մեկ հինգերորդն ընդունել է, որ ինքը մերժում է ընդունել աշխատանքի՝ սոցիալական ցանցում նրանց տեղադրած նյութերի պատճառով:
Այս հարցումներն անցկացվել են Eurocom Worldwide-ը Six Degrees գործակալության համագործակցությամբ:








































