Ուկրաինացի 40-ամյա բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն չի պատրաստվում դառնալ գերծանր քաշային կարգում աշխարհի ամենատարեց չեմպիոնը:
«Երկար ժամանակ չեմ մենամարտելու, քանի որ չեմ պատրաստվում գերազանցել Ջորջ Ֆորմենի սահմանած ռեկորդը: Մոտ ժամանակներս ցանկանում եմ ամբողջ ուշադրությունս կենտրոնացնել քաղաքականության վրա»,- Վիտալի Կլիչկոյին մեջբերում է Boxingscene-ը:
Հիշեցնենք, որ Ջորջ Ֆորմենն աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է 1994 թվականին՝ 45 տարեկան հասակում:








































