Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր տեղի ունեցած ավազամրիիկի պատճառով ռելսերից դուրս է եկել ուղևորատար գնացքը: Վերջինս երկրի հարավարևելյան հատվածում ընկած Զահեդան քաղաքից ուղևորվում էր Թեհրան և տեղական ժամանակով ժամը 13.00-ին Ֆարուջ կայարանի մոտ վթարի է ենթարկվել:
Ռելսերից գնացքի դուրս գալու պատճառը դրանց վրա փոշու շերտն էր, որ ռելսերի վրա գոյացել էր ավազամրրիկի պատճառով: 5 վագոններից բաղկացած գնացքում եղել են 170 ուղևորներ: Տուժածներ չկան:
Հիշեցնենք, որ այսօր ավազամրրիկի պատճառով Աբադանում հարկադիր վայրէջք է կատարել Ահվազ ուղևորվող Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ինքնաթիռը:








































