Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը որոշել է 4 ականանավ և 4 ուղղաթիռ ուղարկել Պարսից ծոցի շրջան: Այս մասին Սենատի՝ զինված ուժերի կոմիտեի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի շտաբի պետ Ջոնաթան Գրիներտը:
Վերջինիս խոսքերով՝ դրանով իսկ տարածաշրջանում գտնվող ամերիկյան ականանավերի թիվը կկրկնապատկվի և կհասնի 8-ի: Այդ ամենն արվում է Իրանի կողմից Հորմուզի նեղուցի հնարավոր փակումը կանխելու համար: