Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մալաթիայի նահանգի ղեկավարությունը դեպի Նեմրութ լեռ տանող ճանապարհները վերանորոգելու համար Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունից պահանջել է հատկացնել 3,509,000 թուրքական լիրա (ավելի քան 1,950,000 դոլար):
Մալաթիայի նահանգի ղեկավարությունը պարզաբանել է, որ այդ գումարն անհրաժեշտ է Նեմրութ լեռ ավելի հարմարավետ և ավելի կարճ ժամանակում հասնելու համար: Մասնավորապես, այդ գումարով կվերանորոգվեն հին ճանապարհները և կգցվեն նոր ճանապարհներ:
Հիշեցնենք, որ 2134 մետր բարձրություն ունեցող Նեմրութ լեռը, որի վրա գտնվում է Երվանդունիների դամբարանը, 1987 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ծրագրում:










































