«Արքայական ակումբ»-ը պատրաստվում է 6 ֆուտբոլիստների հանել տրանսֆերի:
Ինչպես հաղորդում է իսպանական Sport օրաթերթը, Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդեն կազմել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր ամռանը կլքեն թիմը: Պորտուգալացի մասնագետը այլևս չի օգտվի Ռիկարդու Կառվալյուի և Ռաուլ Ալբիոլի ծառայություններից: Թիմը կարող են լքել նաև Համիթ Ալթինթոփը, Նուրի Շահինը, Էստեբան Գրաներոն, Ռիկարդո Կական: Նշված ֆուտբոլիստների տրանսֆերից հանրահայտ մարզիչը նախատեսում է մեծ գումար ստանալ, որը կծախսի թիմի կազմը համալրելու նպատակով:
«Ռեալ»-ի կիսապաշտպան Կական առայժմ չի ցանկանում այլ ակումբ տեղափոխվել:
«Ես ցանկանում մնալ «Ռեալ»-ում: Համոզված եմ, որ այս թիմի կազմում մեծ հաջողությունների կհասնեմ»,- նշել է ֆուտբոլիստը:










































