«Գրավի՛ր Ուոլ Սթրիթը» շարժումը, որը անցած տարվա վերջից մի շարք խոշոր ակցիաներ է իրականացրել ԱՄՆ և աշխարհի տարբեր երկրների մեծ քաղաքներում` բողոքելով պետությունների կողմից վարվող ֆինանսատնտեսական քաղաքականության դեմ, հայտարարել է, որ այս տարվա մայիսի 1-ին պատրաստվում է համընդհանուր գործադուլ և խաղաղ երթ կազմակերպել ԱՄՆ-ում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Օրն առանց 99%-ի (սա բնակչության այն թիվն է, որն, ըստ կազմակերպիչների, աջակցում է իրենց և կիսում է իրենց մտահոգությունները): Ոչ մի աշխատանք, ոչ մի դաս, ոչ մի շոփինգ, ոչ մի տնային աշխատանք, ոչ մի բանկային գործարք և, ամենակարևորը, գրավի՛ր փողոցները»,- ասվում է շարժման պաշտոնական կայքում:
Շարժման անդամներն ասում են, որ ձմռան ամիսների հարաբերական անդորրից և երթերից հրաժարվելու ընթացքում իրենք աշխատանք են տարել տեղերում` իրենց ցանցը մեծացնելու նպատակով: