Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր ոսկե հուշադրամ` նվիրված Միսաք Մեծարենցի (1886–1908 թթ.) ծննդյան 125-ամյակին: Այս մասին ասվում է Կենտրոնական բանկի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում: Թողարկվել են նաև Թորոս Ռոսլինի ծննդյան 800-ամյակին, Անի քաղաքի հիմնադրման 1050-ամյակին, Արտաշատ քաղաքի հիմնադրման 2200-ամյակին և Մխիթարյան միաբանության հիմնադրման 200-ամյակին նվիրված հուշադրամներ:
Հուշադրամները հատվել են Նիդերլանդների արքայական դրամահատարանում: