Sotheby’s աճուրդի տունը հայտարարել է, որ մայիսի 9–ին աճուրդի է հանվելու Էնդի Ուորխոլի հեղինակած Էլվիս Փրեսլիի դիմանկարը:
1963 թ. ստեղծված «Կրկնակի Էլվիս» նկարը գնահատվում է 30-50 միլիոն դոլար:
Ուորխոլը պատկերել է Փրեսլիին կովբոյական հագուստով՝ նրա փառքի գագաթնակետի ժամանակ:
1956 թ. Փրեսլին 36 շաբաթ առաջին հորիզոնականներն էր զբաղեցնում բոլոր հիթ–շքերթներում՝ իր Don’t Be Cruel, Hound Dog երգերով: Այդ տարվա ընթացքում նա ստացել է վեց «Ոսկե սկավառակ»–ներ:
Ռոքնռոլի արքան շարունակում է մնալ ամերիկյան զանգվածային մշակույթի խորհրդանիշ, և նույնիսկ մահվանից հետո նա մտնում է աշխարհի ամենաշատ գնվող երգիչների եռյակի մեջ:
Ուորխոլը, ով համարվում է փոփ-արվեստի հայրը, ամերիկացիների կուռք Էլվիս Փրեսլիին նվիրել է 22 աշխատանք, որոնցից 9-ը գտնվում են թանգարանային հավաքածուներում:








































