Ռուսաստանը պաշտպանում է Քոֆի Անանի գործունեությունը՝ որպես Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հատուկ ներկայացուցիչ և պատրաստ է ակտիվ համագործակցել նրա հետ: Այս մասին այսօր հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից՝ գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի և Քոֆի Անանի հեռախոսազրույցից հետո:
«Լավրովը վերստին աջակցություն է հայտնել Անանի գործունեությանը՝ նշելով, որ ռուսական կողմը կշարունակի ակտիվ համագործակցել նրա հետ»,- մեջբերում է ITAR-TASS-ը ԱԳՆ հաղորդագրությունը:








































