«Չիկագո»-ի կենտրոնական Խոակիմ Նոայի` «Մայամի»-ի հետ խաղում կատարած դանկը ճանաչվեց NBA-ի խաղային օրվա լավագույն դրվագը:
«Չիկագո»-ն սեփական հարկի տակ 106:102 հաշվով պարտության մատնեց «Մայամի»-ին: «Հիթ»-ին չփրկեց նույնիսկ «մեծ եռյակ»-ի վաստակած 81 միավորը:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Դուեյն Ուեյդը, ով վաստակեց 36 միավոր և տիրեց 7 անդրադարձի:








































