Այսօր՝ մարտի 15-ին Հայաստանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի միամսյակը: ՀՀ Արտաքին գործերի նախարարության կողմից համակարգմամբ, ՀՀ Մշակույթի, Կրթության և գիտության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի համայնքների միության, Հայաստանում Ֆրանսիայի, Կանադայի, Եգիպտոսի, Լեհաստանի, Ռումինիայի և Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունների, Հայաստանի մի շարք համալսարանների և ոչ կառավարական կազմակերպությունների աջակցությամբ մշակվել է միջոցառումների ծրագիր:
Մարտի 15-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում Երևանում և Հայաստանի մարզերում կկազմակերպվեն ավելի քան 250՝ ֆրանկոֆոնիային նվիրված մշակութային, գեղարվեստական, կրթական և բուհական միջոցառումներ:
Այս միջոցառումներին մասնակցություն կունենան հայ, բելգիացի, ֆրանսիացի, կանադացի, լեհ և շվեյցարացի մի շարք արվեստագետներ:
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի պաշտոնական մեկնարկը կտրվի մարտի 16-ին ժամը 19:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի բեմադրությամբ:
Այս միջոցառումների ամբողջական ծրագիրը հասանելի է հետևյալ ինտերնետային կայքէջում` www.mfa.am/francophonie:
Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկն ազդարարող մամուլի ասուլիսը տեղի կունենա 2012թ-ի մարտի 20-ին, ժամը 15:00-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում:









































