Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Մաշտոցն ու Կոնգրեսը

Մաշտոցի պուրակում ծավալվող ակցիային զուգահեռ, կարծես թե բավական լուրջ բանավեճ է ծավալվում այդ ակցիայի նախաձեռնողների և մասնակիցների, ու Հայաստանում քաղաքական և քաղաքացիական պայքարի նոր ալիքի հիմնադրային իրավունքի հայտ ներկայացնող հանրային շերտի միջև, որը կազմում է Հայ ազգային կոնգրեսի համակիրների շրջանակը: Այդ շերտը, կամ դրա ներկայացուցիչների մի զգալի հատված, Մաշտոցի պուրակի շարժման նախաձեռնողներին մեղադրում է իրենց ավելի վաղ սկսած պայքարին չմիանալու համար, դրանով էլ բացատրելով, թե ինչու իրենք չեն միանում Մաշտոցի պուրակի պայքարին, որքան էլ որ գաղափարական և բովանդակային իմաստով այն համարում են արդարացի: Թեև, կան նաև ուղղակի կասկած հնչեցնողներ, թե Մաշտոցի պուրակի պայքարը պարզապես իշխանական ինչ-ինչ շրջանակների խաղ է, այլապես այդ պայքարի մասնակիցները կգային ու կմիանային Կոնգրեսի պայքարին: Եթե չկա Լևոն Տեր-Պետրոսյանը, չկա նաև Հայ ազգային կոնգրեսը:

Այդ հայտարարությունն արել էր Հայաստանի նախկին վարչապետ, Ազատություն կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը: Այն, որ Բագրատյանն իրավացի է, ապացուցեց հենց ինքը Կոնգրեսը, համամասնական ցուցակի կազմման գործը թողնելով Լևոն Տեր-Պետրոսյանի վրա: Իր քառամյա գործունեությամբ հպարտացող Կոնգրեսը, փաստորեն չունեցավ համամասնական ցուցակի կազմման համակարգային մի մեխանիզմ, որի շնորհիվ կլուծեր հարցը: Ելքը գտնվեց ավտորիտարիզմի մեջ, ապավինելով Տեր-Պետրոսյանի հեղինակությանը: Եվ մեծ հաշվով կապ չունի, թե ինչ նշանով է հղումն այդ ավտորիտարիզմին՝ դրական, թե բացասական նշանով:

Ի վերջո, Հայաստանի վերափոխման համար պայքարի գործընթացի տրամաբանությունը պետք է լինի ոչ թե վատ հեղինակությունը լավով փոխարինելու, կասկածելի որոշումներ ընդունող հեղինակությունը անկասկած և լեգիտիմ որոշումներ ընդունող հեղինակությամբ փոխարինելու, այլ որոշումների կայացման մեխանիզմը փոխելու շրջանակում: Այդ պայքարի առաջամարտիկի դերը ստանձնած Կոնգրեսի քառամյա գործունեության ամենանշանակալի արդյունքը կլիներ այն, որ հանրությանը ներկայացվեր այդ նոր մեխանիզմը, մոդելը, որը պրակտիկ կիրառում կունենար Հայ ազգային կոնգրեսում, որտեղ որոշումների կայացման գործընթացը դուրս կբերվեր ավտորիտարիզմի շրջանակից:

Համամասնական ցուցակի կազմման պատմությունը փաստացի դրսևորեց, որ Կոնգրեսը չորս տարվա ընթացքում այդպես էլ չի հասել ամենագլխավորին: Եվ ամենագլխավորը ամենևին էլ ավազակապետության կազմաքանդումը չէր, այլ ավազակապետական համակարգին զուգահեռ այլընտրանքային, քաղաքացիական համակարգի ձևավորումը, որը Հայաստանի հանրապետության բոլոր քաղաքացիների համար՝ անկախ Կոնգրեսի հանդեպ քաղաքական համակրանքից կամ հակակրանքից, կլիներ Հայաստանում վերափոխումների օրինակելի նմուշ: Կոնգրեսը դրա փոխարեն վերածվեց Հայաստանի համար դասական քաղաքական կառույցի, իր բոլոր արատներով ու հմայքներով հանդերձ:

Ներկայումս, Կոնգրեսը որպես կառույց ոչ թե քաղաքացիական, այլ Հայաստանի քաղաքական մշակույթի խորքային բովանդակությանը բնորոշ դասական քաղաքական գործունեությամբ և պայքարով է զբաղված, ինչի խոսուն վկայությունն էլ եղավ համամասնական ցուցակի պատմությունը: Իսկ Կոնգրեսի շրջանակում տեղավորված քաղաքացիական խմբերը, փաստացի հայտնվել են պարտադրված և գերակշռող քաղաքական կաղապարների շրջանակում:Մաշտոցի պուրակում, փորձ է արվում ծավալել Հայաստանի վերափոխման համար պայքարի քաղաքացիական առանցք: Այն, թե ինչի ճանապարհից շեղվեց Հայ ազգային կոնգրեսը, ներկայումս փորձ է արվում անցնել Մաշտոցի պուրակում:

Դժվար է ասել, թե այդ պայքարի մասնակիցներին կհաջողվի՞ արդյոք պահել պայքարի քաղաքացիական առանցքը և դրա շուրջ ծավալել շարժումը, չդառնալով դասական քաղաքական մշակույթի մաս կամ գործիք: Բայց, գոնե առայժմ ակնհայտ է, որ ներկայումս Մաշտոցի պուրակի ուղղությամբ տեղի ունեցող գործընթացը հենց իր քաղաքացիականությամբ, Հայաստանի համար դասական քաղաքական գործունեության և պայքարի հանդեպ կառուցվածքային հակադրությամբ հանդիսանում է համակարգային այլընտրանքի այսպես ասած կենտրոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում