ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր գործընկերոջ՝ Ահմեդ Դավութօղլուի հրավերով հաջորդ ամսվա սկզբին կայցելի Թուրքիա: Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել ահաբեկչությանը, երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, Իրանում և Իրաքում տեղի ունեցող վերջին զարգացումները: Հիշեցնենք, որ վերջին անգամ Քլինթոնն Թուրքիա է այցելել 2009-ին և որ կայանալիք այցը ծրագրվել էր ավելի վաղ:








































