Շվեյցարական Վալե կանտոնի դատախազ Օլիվյե Էլսիգը նշել է երեք հնարավոր պատճառները, որոնք կարող էին հանգեցնել զբոսաշրջային ավտոբուսի վթարի:
Հիշեցնենք, որ երեկ այդ շրջանում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել էր Բելգիայի 28 քաղաքացի, որոնցից 22-ը երեխաներ էին: Ավելի քան երկու տասնյակ մարդ վիրավորվել էր:
Որպես վթարի վարկած քննությունը նշում է տեխնիկական անսարքությունը, վարորդի առողջական խնդիրները և մարդկային գործոնը: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը` հավելելով, որ նախաքննական մարմինն այս երեք վարկածներից և ոչ մեկին նախապատվություն չի տալիս:
Էսլիգն այս կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ ավտոբուսը գտնվել է տեխնիկական լավ վիճակում, այն համապատասխանել է անվտանգության բոլոր նորմերին: Դատախազը միաժամանակ բացառել է, որ վթարի պատճառ է հանդիսացել արագության գերազանցումը: Դա ֆիքսել են տեսախցիկները, որոնք տեղակայված են եղել թունելում:








































