NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրեց Լիգայի խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը: Առաջին տեղում հայտնվեց «Դենվեր»-ի խաղացող Դանիլո Գիլլինարի` «Ատլանտա»-ի հետ խաղում օվերթայմում կատարած 3 միավորանոց նետումը:
Այդ խաղում «Դենվեր»-ը 118:117 հաշվով հաղթանակ տարավ, իսկ հյուրերի կազմում հանդես եկող Ջո Ջոնսոնը վաստակեց 34 միավոր` ճանաչվելով հանդիպման ամենաարդյունավետ խաղացող:










































