Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին նմանեցրել է «մարդասպանի», մինչդեռ Ռուսաստանը շարունակում է պաշտպանել Սիրիայի կառավարությանը` ներկայացնելով Սիրիայում բռնությունների դադարեցման վերաբերյալ միջազգային հանրության գաղափարական բաժանումը:
Associated Press-ը գրում է, որ այդ բաժանումն առավել նկատելի դարձավ, երբ Իտալիան նույնպես միացավ այն երկրներին, որոնք իրենց դեսպանատներն են փակում Սիրիայում:
Ֆրանսիայի ղեկավարը կոչ է արել ստեղծել այնպիսի պայմաններ, որ մարդասիրական միջոցներով հնարավոր լինի փախստականներին օգնել և նաև ամեն ինչ անել Սիրիա օգնություն հասցնելու համար:
Սարկոզին ավելացրել է, որ մարդասիրական միջանցքներ ստեղծելու համար հարկավոր է, որ Ռուսաստանն ու Չինաստանը վերացնեն իրենց վետոները:









































