Իտալիայի իշխանությունները որոշում են ընդունել փակել իրենց դեսպանատունը Սիրիայում և հետ կանչել դիվանագետներին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Բացի այդ, հաղորդվում է, որ Հռոմը պատրաստվում է ընդհանրապես խզել դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ:
Ավելի վաղ Սիրիայում իրենց դեսպանատներն էին փակել Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան:
Հիշեցնենք. Սիրիայում արդեն մեկ տարի է՝ շարունակվում են բախումները իշխանությունների և ընդդիմության ուժերի միջև: Այդ ընթացքում զոհվածների վերաբերյալ տվյալները շատ հակասական են և տատանվում են 7000-8000-ի սահմաններում:










































