Արաբական Միացյալ Էմիրությունների գավաթի կիսաեզրափակիչ խաղի ավարտից հետո «Ալ Վասլ» թիմի դարպասապահը հարվածեց «Ալ Ահլի» թիմի մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսի գլխին:
Ֆլորեսը միջադեպից չտուժեց, սակայն «Ալ Վասլ» թիմի ղեկավարությունը, որի մարզիչն է երբեմնի հայտնի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան, որոշում ընդունեց 17 խաղով որակազրկել դարպասապահին:









































