Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը մերժել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար, ՄԱԿ-ի և Արաբական լիգայի բանագնաց Քոֆի Անանի` ներսիրիական կարգավորման ծրագիրը: Այս մասին CNN հեռուստաալիքին հայտնել են ամերիկացի երեք պաշտոնյաներ, որոնց անունները չեն հրապարակվում: Նրանց խոսքով` Բաշար Ալ-Ասադը նշել է, որ չի պատրաստվում որևէ քայլի դիմել, քանի դեռ ընդդիմությունը վայր չի դրել զենքը:
Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Անանը տարածաշրջանային այցով գտնվում էր մի քանի երկրներում: Նա հանդիպումներ է ունեցել Սիրիայի իշխանությունների հետ, իսկ երեկ տեղեկություն էր տարածվել, որ Սիրիայի նախագահը պաշտոնապես պատասխանել է նրա առաջարկին, սակայն նամակի բովանդակության մասին չէր հաղորդվում:








































