Արգենտինայի դատարանը որոշել է, որ այն կանայք, ովքեր բռնաբարության հետևանքով հղիանալուց հետո ընդհատել են հղիությունը, չեն ենթարկվի քրեական պատասխանատվության:
Մինչ օրս, արգենտինական օրենքների համաձայն, աբորտ թույլ էր տրվում անել միայն կնոջ առողջությանը և կյանքին վտանգ սպառնալու դեպքում, ինչպես նաև, եթե կինը մտավոր հետամնաց էր համարվում:
Նոր օրենքի ընդունման համար հիմք է հանդիսացել դատական մի նիստ, որի ժամանակ 15-ամյա աղջկան, ում բռնաբարել էր խորթ հայրը, թույլ էր տրվել ընդհատել հղիությունը:
Արգենտինայի գերագույն դատարանն իրավական է ճանաչել այս որոշումը: