Տարածված պատկերացում կա այն մասին, որ Բարբի տիկնիկներով հիմնականում հետաքրքրվում են դեռահաս աղջիկները: Բայց Daily Mail-ը գրում է, որ 24-ամյա աղջիկն այնքան մեծ սեր է ունեցել տիկնիկների իր հավաքածուի հանդեպ, որ վճարել է 10000 ֆունտ սթեռլինգ` կոսմետիկ վիրահատության միջոցով իր տիկնիկներին նմանվելու համար:
Շարլոտ Հոֆմանը ենթարկվել է քթի և շթունքների վիրահատության, նաև փոխել է մազերի գույնը` «կենդանի Բարբի» դառնալու համար: Աղջիկը նաև մեծ գումարներ է ծախսել համապատասխան զգեստներ գնելու համար:
Շարլոտը երեք տարեկանից սկսել է հավաքել Բարբի տիկնիկներ, որոնց բոլորին նա պահում է իր տանը: Չնայած նա հպարտ է իր գայթակղությամբ, սակայն ընդունում է, որ այն ազդում է իր անձնական կյանքի վրա, քանի որ տղաներին այնքան էլ դուր չի գալիս, որ ինքը հետաքրքրված է տիկնիկներով: Բայց դա Շարլոտին չի հետաքրքրում: «Եթե հայտնվի այն մարդը, ով միակն է ինձ համար, նա կսիրի ինձ և իմ Բարբիներին»-, ասել է աղջիկը՝ The Sun-ին տված հարցազրույցում։











































