ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդի խոսքերով՝ ԱՄՆ-ը լրջորեն չի վերաբերվում Սիրիայի նախագահ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու Բաշար Ալ-Ասադի գաղափարին:
Ասադն ընտրությունները նշանակել է ըստ նոր սահմանադրության: Հիշեցնենք, որ նոր սահմանադրության օգտին փետրվարի 26-ին քվեարկել էր երկրի բնակիչների 89 տոկոսը:
Խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 7-ին:
«Խորհրդարանական ընտրությունները, որոնք առաջարկվել են անցկացնել երկրում տիրող բռնությունների ֆոնի վրա, ծիծաղ են առաջացնում»,- այսօր լրագրողներին ասել է Նուլանդը։
Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Washington Post թերթում հրապարակված համատեղ հոդվածում գրել են, որ շարունակելու են «ձգել օղակը» Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի շուրջ:









































