«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ն հրահանգել է, որ ԱԺ ՀՀԿ պատգամավոր, «Մաքս-Գրուպ» կոնցեռնի նախագահ Խաչիկ Մանուկյանը չառաջադրի իր թեկնածությունը թիվ 15 ընտրատարածքում, որտեղից պատգամավոր է ընտրվել մեծամասնական ընտրակարգով:
Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ ՀՀԿ-ն որոշել է սատարել նույն ընտրատարածքում առաջադրվող Թալինի գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանին:
Հիշեցնենք, որ վերջերս Խ. Մանուկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնել էր այս խորհրդարանական ընտրություններին իր թեկնածությունը կրկին առաջադրելու մասին:
«Առաջին լրատվական»-ն այս առնչությամբ փորձեց պարզաբանումներ ստանալ Խ. Մանուկյանից: Վերջինս ասաց, որ շատ զբաղված է և խոստացավ մեզ հետաքրքրող հարցերին պատասխանել վաղը:









































