Sotheby’s աճուրդի տունը երեքշաբթի օրը աճուրդի կհանի Մեծ Բրիտանիայի թագավորական զարդերի պատճենները:
Աճուրդի է հանվելու Սուրբ Էդուարդի թագի պատճենը` զարդարված թանկարժեք քարերով, թավիշով և մորթով: Թագը ստեղծվել է 1661 թ. Կառլ 2-րդ թագավորի թագադրման համար և այդ ժամանակվանից ի վեր դարձել է թագավորական իշխանության խորհրդանիշ:
Թագի պատճենի հետ մեկտեղ աճուրդի կհանվի նաև միապետի գավազանը, այդ թվում՝ նաև ծայրին ամրացրած «Կուլինան» ադամանդը և նույն ոճով ձևավորված իշխանության խորհրդանիշը:
Այս հավաքածուն ստեղծվել է 1953 թ. Ելիզավետա 2-րդ թագուհու թագադրման համար:
Ենթադրվում է, որ ներկայացվող թագը, գավազանը և իշխանության խորհրդանիշը ցուցադրվել են Նոր Զելանդիայում:
Sotheby’s-ը չի մանրամասնում, թե որտեղից է ձեռք բերել պատճենները:
Աճուրդի տունը նախատեսում է ամբողջ հավաքածուի համար ստանալ 3–5 հազար ֆունտ սթեռլինգ։








































