Թունիսում Արժանիքների քարոզչության ու արատների կանխարգելման կոմիտեի ստեղծման տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Մոսկվայում Թունիսի զբոսաշրջության ներկայացուցչության ղեկավար Աբդերազաքա Ազուզիի խոսքերով՝ «այդպիսի կազմակերպության օրինական ստեղծումը հնարավոր չէ»: Նա հիմնվել է փետրվարին Թունիսի նախագահի հայտարարության վրա, ըստ որի՝ Թունիս ժամանած զբոսաշրջիկների համար ոչինչ չի փոխվի, քանի որ զբոսաշրջությունը Թունիսի տնտեսության առանցքային ճյուղերից է:
Հիշեցնենք, որ նախօրեին տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Թունիսի ներքին գործերի նախարարությունը, որի ղեկավարն արմատական իսլամական կուսակցությունից Էննահդա Ալի Լարայեդն է, օրինականացրել է Արժանիքների քարոզչության ու արատների կանխարգելման կոմիտեի գործունեությունը: Այդ կոմիտեն պետք է հետևի Թունիսի բնակիչների և զբոսաշրջիկների բարոյական վարքին, որպեսզի նրանք չխախտեն շարիաթի օրենքները:
Դիտորդների կարծիքով՝ կոմիտեն, ըստ էության, իսլամական, կրոնական ոստիկանություն է, որը Թունսում հիմնադրվել է 2011 թ. հեղափոխությունից հետո։









































