Եմենի հարավ-արևելքում պայթյունի հետևանքով զոհվել է 9 մարդ: Ինչպես այսօր հաղորդել են տեղական լրատվամիջոցները՝ դեպքը տեղի է ունեցել Ալ-Բեյդա նահանգում:
Ըստ նախնական տվյալների՝ պայթուցիկ սարքը գործի է դրել ահաբեկիչ-մահապարտը:
Տեղական իշխանությունները համոզված են, որ ահաբեկչության մեջ ներգրավված են «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման զինյալները,- հաղորդում է ИТАР-ТАСС-ը: