Քուվեյթցի կանայք տարեկան հարդարանքի պարագաների և պլաստիկ վիրահատությունների վրա ծախսում են շուրջ 100 մլն դոլար: Այս մասին հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով հետազոտության արդյունքները:
Ըստ այդ տվյալների՝ պլաստիկ վիրահատության դիմող քուվեյթցի կանանց թիվը տարեցտարի աճում է: Առավել հաճախ նրանք ցանկանում են փոխել քթի ձևը, շուրթերը և դեմքի ու մարմնի այլ հատվածներ:
Նրանց օրինակին հետևում են նաև տղամարդիկ: Հետազոտությունը ցույց է տվել, որ պլաստիկ վիրահատությունների դիմող տղամարդկանց առավել անհանգստացնում է մազերի աճեցումը և քթի ձևի փոփոխումը:
Ընդ որում, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում վիրահատությունների սկսել են դիմել հատկապես երիտասարդները:









































