Թունիսի ներքին գործերի նախարարությունը, որի ղեկավարը արմատական իսլամական կուսակցությունից Էննահդա Ալի Լարայեդն է, օրինականացրել է Արժանիքների քարոզչության ու արատների կանխարգելման կոմիտեի գործունեությունը: Այս մասին հայտնում է թունիսյան Kapitalis գործակալությանը հաղորդել են Maghreb christians պորտալից:
Դիտորդների կարծիքով` կոմիտեն, ըստ էության, իսլամական կրոնակա ոստիկանություն է, որը Թունսում հիմնադրվել է 2011 թ. հեղափոխությունից հետո: Նման կառույց 1940-ից հետո գոյություն ուներ Սաուդյան Արաբիայում:
Tunisia Live տեղեկատվական գործակալությունը հաղորդում է, որ ոստիկանությունը, այնուամենայնիվ, կլինի չափազանց արմատական:
Ներկայում վերլուծաբանները մտածում են, թե ինչ ազդեցություն կունենան այդ նորաստեղծ կրոնական հաստատությունը թունիսցիների վրա:









































