Saturday, 06 06 2026
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ

Ինչու՞ է «սկանդալային» զորամասերում ծառայած սպան հանցանքներ գործել

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ԶՈւ սպա Գագիկ Աղաջանյանի գործը, որը մեղադրվում է քրեական օրենսգրքի միանգամից 7 հոդվածներով նախատեսված հանցանքների մեջ` զորամասն ինքնակամ լքելու (361 հոդ. 3-րդ մաս), պաշտոնական դիրքն օգտագործելով զենք-զինամթերք հափշտակելու ( 238-ի 3 մաս), խոշոր և առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով կատարած ավազակության (175-ի 2-րդ մասի 1, 3, 4 կետեր, 175-ի 3մասի 1 կետ), երկու և ավելի անձանց նկատմամբ, զենքի գործադրմամբ, կյանքի կամ առողջության նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելով ազատությունից ապօրինի զրկելու (133-ի 2-րդ մասի 2, 3, 6 կետեր), ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, կրելու (235-ի 1 մաս), օրենքով չնախատեսված զինված միավորումներ ստեղծելու (324-ի 2 մաս) համար: Ընդ որում` նա զինված միավորում է ստեղծել անչափաս եղբոր` Արամի հետ, և նրանց գործողություններից տուժել են Երևանի, Աբովյանի, Արմավիրի 14 քաղաքացիներ:

Գագիկը հանցագործությունների կատարման ժամանակ եղել է ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի որդու` Գրիշա Խաչատուրովի ղեկավարած` Վազգեն Սարգսյանի անվան Արարատի զորամասի դասակի հրամանատար, պայմանագրային զինծառայող: Նա 1 ամսվա ընթացքում 2 անգամ 3 օր և ավելի տևողությամբ առանց հարգելի պատճառների չի ներկայացել ծառայության վայր, պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարել է զենքի հափշտակություններ, եղբոր` Արամ Աղաջանյանի հետ խումբ կազմելով, շինություններ ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ կատարել է 3 ավազակություններ, որոնցից 2 դեպքում կատարել է խոշոր չափերով, 1 դեպքում առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ, ինչպես նաև զենքի գործադրմամբ երկու և ավելի անձանց նկատմամբ բռնություն գործադրելով ապօրինի զրկել են ազատությունից: Հոդվածների համակցությունից ահա այսպիսի պատկեր է ստացվել, և եթե դրանք դատարանը հաստատված համարի, ապա Գագիկ Աղաջանյանին շատ լուրջ պատժաչափ է սպասվում: Իսկ նրա կրտսեր եղբայրը` Արամը, մեղադրվում է միայն ավազակային հարձակումների մեջ: Նշենք նաև, որ Գագիկի հափշտակածը «ԼՊ 7396» և «ՄՏ 3630» 7.62 մմ տրամաչափի ԱԿ տեսակի ինքնաձիգներ են եղել:

Ի դեպ, «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` Գագիկ Աղաջանյանը մինչ Գրիշա Խաչատուրովի` ֆինանսական սկանդալներով լի զորամասում ծառայելը, ծառայություն է իրականացրել ԼՂՀ-ի հյուսիսարևելյան մեկ այլ զորամասում, որը ևս հայտնի է զինվորների մահվան դեպքերով: Մարդիկ, ովքեր շատ մոտիկից ճանաչել են Գագիկին, նշում են, որ նա ԼՂՀ դիրքերում ծառայելու ժամանակ մահացած զինվորների (սպանված, ինքնասպան եղած) դիակներ տեսնելուց, դուրս բերելուց հոգեկան այնպիսի խանգարումներ է ունեցել, որ որոշ ժամանակ ստիպված է եղել բժիշկների հսկողության տակ մնալ: Քիչ թե շատ ապաքինվելուց հետո կրկին վերադարձել է զինված ուժեր: Թե որքանով է ճիշտ եղել նրան բանակ վերադարձնելը և որքանով է այդ ամենը ազդել հանցագործության կատարման վրա` դժվար է ասել: Համենայնդեպս, ասում են, որ նա այժմ այնքան գիտակից վիճակում է, որ չափազանց շատ է զղջում եղբորը հանցագործության մեջ ներքաշելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում