ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ տարով երկարացրել է Լիբիայի նոր իշխանություններին ցուցաբերվող օգնությունը և կոչ է արել նրանց հետևել երկրում մարդու իրավունքների պահպանմանը:
Երկուշաբթի օրն ընդունված որոշման համաձայն՝ ԱԽ–ն «իր խորին մտահոգությունն է հայտնում այն լուրերի կապակցությամբ, որ երկրում դեռևս շարունակվում են մարդկանց ապօրինի ազատազրկումները, ձերբակալությունները, խոշտանգումները և առանց դատավարության մահապատժի ենթարկելը»:
ՄԱԿ-ի ուժերը կօգնեն Լիբիայի իշխանություններին իրականացնել դեմոկրատական կառույցների կառավարումը, ընտրությունների անցկացումը, մարդու իրավունքների պահպանումը, կօգնեն պայքար մղել զենքի ապօրինի տարածման դեմ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նաև ընդունել է Լիբիայի զենք ներկրելու էմբարգոյի որոշումը:
Նշենք, որ 2011 թ. կեսերին Լիբիայում ապստամբություն սկսվեց Մուամար Քադաֆիի ռեժիմի դեմ, որը վերածվեց զինված պայքարի՝ ընդդիմության և իշխանության կողմնակիցների միջև: Պայքարի արդյունքում իշխանության եկավ Ազգային անցումային խորհուրդը, իսկ Մուամար Քադաֆին սպանվեց հոկտեմբերի 20-ին:









































