Այսօր հաղորդվել է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին 42 միլիոն ֆունտ սթեռլինգ է ստացել Մուամար Քադաֆիից՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում իր հաղթանակը երաշխավորելու համար:
Daily Mail-ը գրում է, որ Փարիզում հրապարակված սենսացիոն ապացույցը ցույց է տալիս, որ նախկինում երկու մոտ դաշնակցիներն անօրինական ֆինանսական պայմանավորվածություն են ունեցել, որը օգնել է, որ Սարկոզին 2007 թվականին նախագահ դառնա:
Հայտնի Mediapart հետազոտական կայքում հրապարակված կառավարական հաղորդման մեջ նշվում է նախագահ Սարկոզիի կողմից Լիբիա կատարած այցերի մասին, որոնց ընթացքում նա փորձել է հավաստիանալ, որ կստանա ֆինանսավորումը:









































