РИА Новости-ի փոխանցմամբ՝ Եվրոպայի խորհրդի առջև Վրաստանի ստանձնած պարտավորությունների մոնիտորինգի գծով ԵԽԽՎ զեկուցողներ Մայքլ Աստրպուպ Յենսենը (Դանիա) և Կաստրիոտ Իսլամին (Ալբանիա) ապօրինի են ճանաչել մարտի 10-ին Աբխազիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները:
Նրանք ընդգծել են, որ այդպիսի ընտրությունների անցկացման համար գոյություն չունի որևէ իրավական ու սահմանադրական հիմք, հետևաբար այդ ընտրությունները հակասում են միջազգային իրավունքներին ու ապօրինի են:
Զեկուցողներն ապօրինի են որակել նաև մարտի 25-ին Հարավային Օսիայում կայանալիք նախագահական կրկնակի ընտրությունները:








































